ԼՂՀ ՊԲ-ն դիվերսիոն գործողություն է կանխել (լրացված)
17:50, 8 Դեկտեմբեր, 2014ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ԼՂՀ Պաշտպանության բանակը կանխել է հակառակորդի ձեռնարկած դիվերսիոն գործողությունը: «Արմենպրես»-ի իրազեկ աղբյուրի փոխանցմամբ, հայկական կողմը կանխարգելիչ հարված է հասցրել և հակառակորդը 5-7 զոհ է տվել:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1995թ. ծնված Գարիկ Արտեմի Իսպիրյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն:
© 2009 ARMENPRESS.am