Մահացել Է ստեղնահար Մակլեգանը, որը նվագել Է Rolling Stones-ի հետ

13:09, 4 Դեկտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տեխասում մահացել Է 1960-ական թվականներին հանրաճանաչ Small Faces բրիտանական խմբի ստեղնահար Յան Մակլեգանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Երաժիշտը, որը համագործակցել Է Rolling Stones-ի հետ նրանց "Some Girls" ալբոմի ձայնագրման ժամանակ, ինչպես նաեւ Չակ Բերիի, Բոբ Դիլանի եւ Բրյուս Սպրինգստենի հետ, ուղեղի կաթված Է տարել:

69-ամյա ստեղնահարը պատրաստվում Էր շրջագայություն սկսել ԱՄՆ-ում:


© 2009 ARMENPRESS.am