Հրշեջ-փրկարարները հանել են Կապույտ կամրջի մոտ արգելափակված «ԳԱԶ-2410»-ը

11:54, 29 Նոյեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «ԳԱԶ-2410» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի կամրջի մոտակայքում: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, նոյեմբերի 29-ին, ժամը 01.25-ին ահազանգ է ստացվել, որ «ԳԱԶ-2410» մակնիշի 34 NT 123 պետհամարանիշով ավտոմեքենան արգելափակվել է ջրափոսի մեջ և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները Կապույտ կամրջի մոտակայքից դուրս են բերել արգելափակված ավտոմեքենան:


© 2009 ARMENPRESS.am