Առողջապահության նախարարության մասնագետների խումբը շտապ մեկնել է Եղվարդ

20:18, 28 Նոյեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի հանձնարարությամբ անմիջապես  Եղվարդ է մեկնել նախարարության մասնագետների խումբn` այն բանից հետո, երբ Կոտայքի մարզի  Եղվարդ քաղաքի «Նաիրի» բժշկական կենտրոն նոյեմբերի 28-ի երեկոյան հոսպիտալացվել է տեղի մանկապարտեզի 9 սան` աղիքային խանգարմաներ ևույթներով:

Այս մասին նոյեմբերի 28-ին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից: Տեղում իրականացվում են համաճարակաբանական հետազոտություններ: Արդյունքների մասին կտվրի լրացուցիչ տեղեկատվություն:

 

 

 

 

 


© 2009 ARMENPRESS.am