Բրիտանիայում 500 հազար ֆունտով ավտոմոբիլային համարանիշ է վաճառվել

16:18, 28 Նոյեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանիայում սահմանվել է ամենաթանկ ավտոմոբիլային գրանցանիշի ռեկորդ. «25 O» համարանիշը մասնագիտացված աճուրդում վաճառվել Է 518 հազար ֆունտ ստեռլինգով (815 հազար դոլարով), տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Այն գնել Է Ջոն Քոլինզը՝ Ferrari ընկերության տեղացի գործարքառուն: Նրա խոսքով՝ հենց այդպիսի «գեղեցիկ» համարանիշ Էր իրեն հարկավոր «Ֆեռարի» 250 SWB ավտոմոբիլի համար, որը ժամանակին պատկանել Է հռչակավոր կիթառահար Էրիկ Քլեփթոնին:

Քոլինզը խոստովանել Է, որ մտադրվել Էր ծախսել 300 հազար, բայց միեւնույն Է գոհ Է գնումից, քանի որ այդ համարանիշով ավտոմեքենայի պոտենցիալ արժեքը միլիոնով կավելանա:


© 2009 ARMENPRESS.am