Սերժ Սարգսյանն ընդունել է Հայաստանում Լեհաստանի դեսպանին

13:20, 28 Նոյեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկուն մեր երկրում դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել դեսպան Ռաչինսկուն պաշտոնավարման անցած ավելի քան չորս տարիների ընթացքում հայ-լեհական բարեկամական հարաբերությունների ամրապնդման գործում ունեցած ներդրման համար և մաղթել հաջողություններ հետագա գործունեության մեջ:

Երկուստեք նշվել է, որ Հայաստանի և Լեհաստանի միջև երկկողմ կապերը դինամիկ զարգանում են. վերջին տարիներին կայացած նախագահական փոխայցերը, արտաքին գերատեսչությունների միջև պարբերական քաղաքական խորհրդակցությունների անցկացումը նպաստել են նաև միջխորհրդարանական, տնտեսական, մշակութային և գիտակրթական կապերի խորացմանը, ինչպես նաև միջազգային կառույցների շրջանակներում համագործակցության սերտացմանը:


© 2009 ARMENPRESS.am