Ծանրորդուհի Տաթև Հակոբյանը 5-րդն էր Եվրոպայի առաջնությունում

11:20, 28 Նոյեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Կիպրոսի Լիմասոլ քաղաքում շարունակվում է ծանրամարտի մինչեւ 20 եւ 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը:

Առաջնության ավարտից մեկ օր առաջ պայքարի մեջ են մտել 75 քաշային կարգում հանդես եկող աղջիկները: Հայաստանի ներկայացուցիչ Տաթև Հակոբյանը պոկում վարժությունում բարձրացրել է 93 կգ, իսկ հրումում`108 կգ քաշ: Երկամարտի 201 կգ արդյունքով զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս  ստուգատեսում Հայաստանի մարզական պատիվը պաշտպանում են 10 ծանրորդ և 2 ծանրորդուհի:


© 2009 ARMENPRESS.am