Նաոմի Քեմփբելը հագուստի սպառավաճառք է կազմակերպել Էբոլայի դեմ պայքարելու համար

10:43, 28 Նոյեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանացի մոդել Նաոմի Քեմփբելը Լոնդոնում բարեգործական խանութ է բացել, որտեղ վաճառվելու են հայտնի դիզայներների, ինչպես նաեւ հայտնիների զգեստապահարանի իրերը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Agencce France-Presse-ին: Հագուստի եւ աքսեսուարների վաճառքից ստացված միջոցները կօգտագործվեն ուշադրությունը Էբոլա տենդի դեմ պայքարելու վրա դարձնելու նպատակով:

Fashion for Relief խանութը կաշխատի մեկ շաբաթ: «Անհրաժեշտ է, որ մարդիկ ավելի իրազեկված լինեն Էբոլա տենդի եւ հիվանդության կանխարգելման մեթոդների մասին: Այդ գիտելիքները մեծ նշանակություն ունեն վտանգավոր վիրուսի տարածումը կանխելու համար»,- հայտարարել է Քեմփբելը խանութի բացումից առաջ:

Ապրանքների թվում ներկայացված են Քեմբելի զգեստները, կոշիկները եւ զգեստապահարանի այլ իրեր, դրանցից մի քանիսը ստացվել են նորաձեւության հայտնի տներից: Իրենց հագուստները նվիրաբերել են նաեւ մոդել Քեյթ Մոսը եւ դիզայներ Ստելա Մաքարթնին, նշում է The Daily Mail-ը: Սպասվում է, որ հավաքածուն կհամալրվի ամեն օր: «Մենք հուսով ենք, որ Fashion for Relief-ին կհաջողվի հավաքել այնքան անհրաժեշտ միջոցները՝ մատչելի գներով վվաճառելով հիանալի ապրանքներ»,- նշել է Քեմփբելը:

Ընթացիկ տարվա հոկտեմբերին բրիտանացի մոդելը միացել է WakeUpCall («Զարթուցիչ») ֆլեշմոբին, որը նպատակ ուներ միջոցներ հավաքել Սիրիայի փախստական երեխաների համար:


© 2009 ARMENPRESS.am