Մարգարյան գալակտիկայում հայտնաբերվել է ոչ սովորական լույսի աղբյուր

20:47, 27 Նոյեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գալատիկայում` Երկրից 90 միլիոն լուսային տարվա հեռավորության վրա հայտնաբերվել է SDSS1133 անվամբ էկզոտիկ օբյեկտ, որն ուսումնասիրում է միջազգային գիտնականների խումբը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` բացահայտման և հետազոտության արդյունքները հրապարակվել են Monthly Notices of the Royal Astronomical Society-ում:

 «Հետազոտելով աստղային երկինքը`աստղաֆիզիկոսները հեռավոր Մարգարյան 177 գալակտիկայի վրա հայտնաբերել են ոչ սովորական լույսի աղբյուր: Այդ օբյեկտը հնարավոր է լինի խոշոր սև անցք»,- նշված է հոդվածում:

Հետազոտողները չեն բացառում, որ էկզոտիկ օբյեկտը կարող է լինել հազվագյուտ տեսակի մեծ աստղ:

Գիտական աշխատանքի հեղինակները ենթադրում են նաև, որ իրենք գործ ունեն երկու ոչ մեծ գալակտիկաների հետ:


© 2009 ARMENPRESS.am