Ծիծեռնակաբերդի խճուղում այրվել է «ԶԻԼ»-ին բախված «Օպել» մակնիշի մեքենան

09:36, 27 Նոյեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԻՆ-ում նոյեմբերի 27-ին` ժամը 05.10-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղու «Դալմա Գարդեն Մոլ»-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկումով, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՃԿԿ ՕԽ-ն, ՀՆՓԱԻԿ փրկարար ջոկատը և մեկ մարտական հաշվարկ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, պարզվել է, որ «Օպել» մակնիշի 34 AD 415 պ/հ ավտոմեքենան (վարորդ` Կ. Հ., ծնված 1967թ.) բախվել է կայանած (խափանված) «ԶԻԼ» մակնիշի 22 LO 506 պ/հ ավտոմեքենային (վարորդ` Վ. Վ., ծնված 1985թ.), ինչից «Օպել» մակնիշի ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել:

Վարորդ Կ. Հ.-ն, մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը, տեղափոխվել է «Արմենիա» ՀԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր: Հրդեհը մարվել է ժամը 05.38-ին: Ամբողջությամբ այրվել է «Օպել» մակնիշի ավտոմեքենան:


© 2009 ARMENPRESS.am