«Ռեալ»-ը և «Յուվենտուս»-ը հաղթեցին Չեմպիոնների լիգայի հերթական տուրում

01:40, 27 Նոյեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կայացան Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի հանդիպումները:

Մադրիդի «Ռեալ»-ը արտագնա խաղում 1 անպատասխան գնդակ ուղարկեց «Բազել»-ի դարպասը: «Անդերլեխտ»-ը 2-0 հաշվով հաղթեց «Գալաթասարայ»-ին: «Լիվերպուլ»-ը ոչ-ոքի 2-2 ավարտեց հանդիպումը «Լուդոգորեց»-ի հետ: Իտալական «Յուվենտուս»-ը 2 գնդակի առավելությամբ պարտության մատնեց «Մալմո»-ին, իսկ տուրի ամենախոշոր հաշիվը գրանցվեց «Ատլետիկո»-«Օլիմպիակոս» խաղում: Իսպանացիները 4 անգամ գրավեցին մրցակցի դարպասը` սեփականն պահելով անառիկ: «Լևերկուզենի Բայեր»-ը տանը պարտվեց «Մոնակո»-ին (0-1): 

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 6-րդ տուրի հանդիպումները կկայանան դեկտեմբերի 9-ին և 10-ին: 


© 2009 ARMENPRESS.am