Հայաստանում է ՌԴ ԶՈւ փորձագետների խումբը

20:07, 26 Նոյեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության երկկողմ համագործակցության ընթացիկ տարվա պլանի համաձայն, նոյեմբերի  26-ից 28-ը ՀՀ զինված ուժերի թիկունքի վարչությունում և թիկունքային ապահովման ստորաբաժանումներում համատեղ աշխատանքն է սկսել ՌԴ զինված ուժերի նյութատեխնիկական ապահովման շտաբից ժամանած փորձագետների խումբը:

Ինչպես «Արմենպրես»-ին փոխանցեցին ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, երկկողմ հանդիպումներին մասնակցում է նաև Հայաստանում Ռուսաստանի դեսպանության ռազմական կցորդի գրասենյակը:

 

 


© 2009 ARMENPRESS.am