ՀՀ պատվիրակությունը կմասնակցի ՀԱՊԿ-ի օպերատիվ բացազատման պլանի փաստաթղթերի մշակման քննարկումներին

19:49, 26 Նոյեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԶՈւ ԳՇ օպերատիվ վարչության պետի առաջին տեղակալի գլխավորած աշխատանքային խումբը նոյեմբերի 26-ից 28-ը կմասնակցի ՀԱՊԿ-ի միացյալ շտաբում անցկացվող ՀԱՊԿ-ի օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի զինվորական ստորաբաժանումների օպերատիվ բացազատման պլանի փաստաթղթերի մշակման քննարկումներին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:


© 2009 ARMENPRESS.am