Քրեական հետախուզության բաժնի աշխատակիցը բռնություն է գործադրել դատապարտյալի նկատմամբ

16:38, 26 Նոյեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՔԾ մամուլի բաժնից, դատապարտյալը հաղորդում է տվել այն մասին, որ 2014թ. փետրվարի 27-ին ինքը բերման է ենթարկվել ՀՀ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին, որտեղ քրեական հետախուզության բաժնի աշխատակիցը, իր նկատմամբ բռնություն գործադրելով, հարկադրել է ցուցմունքներ տալ իր ծանոթների կողմից բնակարանային գողություն կատարելու վերաբերյալ, ինչի արդյունքում ինքը ստորագրել և հավաստել է ոստիկանության աշխատակցի կողմից թելադրված և քննիչի կողմից արձանագրված ցուցմունքի ճշտությունը: Կատարվում է նախաքննություն:


© 2009 ARMENPRESS.am