Ֆրանսիայում կառուցվել է առաջին լողացող լողավազանը

15:49, 26 Նոյեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 26  ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայում կառուցվել է աշխարհում առաջին լողացող լողավազանը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝  վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները, լողավազանի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ այն կառուցել են բնական լճակի վրա: Այն նախագծելու ժամանակ հաշվի է առնվել ամեն ինչ` սկսած նյութերից մինչև գունային համադրումը, ջեռուցման համակարգը և ջրի զտումը:
Ճարտարագետներն աշխատել են լողավազանն այնպես կառուցել, որ լողացողների համար հասանելի լինի նաև լճակը:


© 2009 ARMENPRESS.am