ԱՄՆ-ում ծխողների ռեկորդային ցածր ցուցանիշ Է արձանագրվել

14:03, 26 Նոյեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի քաղաքացիների շրջանում ծխող մարդկանց թիվը նվազել Է մինչեւ 17,8 տոկոսի նշագիծ, ինչն ամենացածր ցուցանիշն Է դարձել 1965 թվականից իրականացվող հաշվառման ողջ ժամանակաշրջանում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է ԱՄՆ-ի Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնի զեկույցում:

Այսպես, ներկայում ԱՄՆ-ի չափահաս բնակչության շրջանում ծխողների թիվը հասնում Է 42,1 միլիոնի: 2005 թվականին նրանց թիվը 45,1 միլիոն Էր:

Զեկույցում նշվում Է, որ, չնայած ծխող մարդկանց թվի ընդհանուր նվազմանը, ծխողները նախկինի պես շատ են բնակչության առանձին խմբերի՝ ցածր եկամուտ ունեցող մարդկանց եւ սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչների շրջանում:

Ծխելու հետ կապված հիվանդություններից ԱՄՆ-ում տարեկան մահանում Է ավելի քան 480 հազար մարդ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


© 2009 ARMENPRESS.am