Ստեփանակերտում նշել են Ուսանողների միջազգային օրը

13:30, 26 Նոյեմբեր, 2014

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ-ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում տեղի է ունեցել Ուսանողների միջազգային օրվան նվիրված տոնական միջոցառում¸ որը նախաձեռնել և կազմակերպել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի (ՀԱԱՀ) Ստեփանակերտի մասնաճյուղը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ինչպես տեղեկացնում է «Արցախպրես»-ը, միջոցառմանը ներկայացվել են ուսման , սպորտի և գեղարվեստական ինքնագործունեության ասպարեզներում մասնաճյուղի ուսանողների ձեռքբերումները, լավագույն ուսանողներն արժանացել են հաստատության խրախուսական դիպլոմների։ Ուսանողները հանդես են եկել երգ ու պարով, հումորային համարներով, ասմունքով:

Տոնական միջոցառմանը ներկա են եղել ԼՂՀ կրթության և գիտության նախարար Սլավա Ասրյանը, փոխնախարար Արմեն Սարգսյանը, ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի փոխնախարար Գայանե Գրիգորյանը, Գյուղատնտեսության նախարար Անդրանիկ Խաչատրյանը, մասնաճյուղի պրոֆեսորադասախոսական կազմը, ուսանողներ, զինծառայողներ, հյուրեր:


© 2009 ARMENPRESS.am