Բակո Սահակյանը Լոս Անջելեսում հանդիպել է ՀՕՄ-ի ներկայացուցիչներին

12:52, 26 Նոյեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 25-ին Լոս Անջելեսում այցելել է Հայ օգնության միության (ՀՕՄ) Արեւմտյան ԱՄՆ-ի շրջանային վարչություն եւ հանդիպում ունեցել կազմակերպության անդամների հետ` ատենապետուհի Վիկի Մարաշլյանի գլխավորությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, երկրի ղեկավարը ՀՕՄ-ը համարել է Սփյուռքի ամենակայացած կառույցներից մեկը` կարեւորելով նրա գործունեությունը ինչպես հայրենիքում, այնպես էլ նրա սահմաններից դուրս:

Բակո Սահակյանը նշել է, որ կազմակերպության կողմից Արցախում իրականացվող աշխատանքները հայրենասիրության լավագույն դրսեւորումներից են եւ ակներեւ ազդեցություն ունեն մեր հանրապետության կյանքում: Նախագահ Սահակյանը նաեւ պատասխանել է ներկաների կողմից բարձրացված տարաբնույթ հարցերին:

Նախագահին ուղեկցել են Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սարգսյանը, պաշտոնատար այլ անձինք:


© 2009 ARMENPRESS.am