ՀՀ տարածքում տեղի է ունեցել 2.6 մագնիտուդով երկրաշարժ

09:35, 26 Նոյեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության տարածքում՝ Եղեգնաձոր քաղաքից 10 կմ հարավ-արևելք, նոյեմբերի 25-ին` տեղական ժամանակով ժամը 22.47-ին, տեղի է ունեցել 2.6 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 3 բալ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 39.710 և արևելյան երկայնության 45.440: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա: Երկրաշարժը զգացվել է Եղեգնաձոր քաղաքում և մոտակա բնակավայրերում: 


© 2009 ARMENPRESS.am