Ծիծեռնակաբերդի խճուղում «Լենդ Ռովեր»-ի և «Օպել»-ի բախումից 28-ամյա երիտասարդ է մահացել
19:10, 24 Նոյեմբեր, 2014ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղում նոյեմբերի 22-ին` ժամը 08.50-ին, իրար են բախվել «Լենդ Ռովեր» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, պատահարի հետևանքով «Օպել»-ի վարորդը՝ 1986թ. ծնված Լևոն Գասպարյանը, տեղում մահացել է, իսկ «Լենդ Ռովեր»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:
© 2009 ARMENPRESS.am