Ինքնասպանություն Բաքվի կենտրոնում

18:33, 24 Նոյեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բաքվի կենտրոնում այսօր ժամը 16:45-ին, Կույսի աշտարակից նետվելով, ինքնասպանություն է գործել միջին տարիքի մի տղամարդ: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է APA լրատվական գործակալությունը:

Նրա ինքնությունը դեռեւս հայտնի չէ: Ոստիկանությունը շրջապատել է միջադեպի վայրը եւ ոչ մեկին թույլ չի տալիս մոտենալ: Միջադեպի վերաբերյալ այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Ադրբեջանական ԶԼՄ-ների համաձայն` այս տարվա սկզբից մինչ այժմ Ադրբեջանում ինքնասպանություն է գործել 221 մարդ: Նրանցից 15-ն անչափահասներ են եղել:12 ինքնասպանության դեպք էլ գրանցվել է Ադրբեջանի զինված ուժերում:

Ադրբեջանում այս տարվա ընթացքում ինքնահրկիզման է դիմել 13 մարդ, որոնցից 7-ը` ղարաբաղյան պատերազմի հաշմանդամներ: Նրանք այդ քայլին են դիմել իրենց իրավունքները իշխանությունների կողմից խախտելու, կաշառք պահանջելու եւ այլ պատճառներով:


© 2009 ARMENPRESS.am