Վրաստանի վարչապետը Լոնդոնում հանդիպումներ կանցկացնի բիզնեսի ներկայացուցիչների հետ

13:41, 24 Նոյեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին նոյեմբերի 24-ին երկօրյա աշխատանքային այցով ուղեւորվում Է Մեծ Բրիտանիա: Կառավարության ղեկավարը մտադիր Է հանդիպումներ ունենալ Moody's, Fitch Ratings եւ Standard & Poors վարկանիշային գործակալությունների ղեկավարների հետ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Գրուզիա Online»-ին:

Վրաստանի կառավարության մամուլի ծառայության տեղեկատվության համաձայն՝ վարչապետը Լոնդոնում հանդիպումներ կանցկացնի խոշոր ներդրողների եւ բիզնեսի ներկայացուցիչների հետ: Այցի ավարտին նա հարցազրույց կտա Financial Times հրատարակությանը:

Բացի վարչապետից, վրացական պատվիրակության կազմում ընդգրկված են Էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարար, փոխվարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին, վարչապետին առընթեր տնտեսական խորհրդի քարտուղար Ռոման Չխենկելին եւ կառավարության վարչակազմի փոխղեկավար Նինո Կոբախիձեն:

Վրացական պատվիրակության այցը Մեծ Բրիտանիա կավարտվի նոյեմբերի 25-ին:


© 2009 ARMENPRESS.am