ՌԴ-ն կարող Է 90-100 մլրդ դոլար կորցնել նավթի գների անկումից եւ 40 մլրդ՝ պատժամիջոցներից

13:11, 24 Նոյեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի տնտեսությունը կարող Է շուրջ 40 միլիարդ դոլար կորցնել աշխարհաքաղաքական պատժամիջոցների պատճառով եւ 90-100 միլիարդ դոլար՝ նավթի գների իջեցումից: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Միջազգային ֆինանսատնտեսական համաժողովում հայտարարել Է ՌԴ ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը:

«Տնտեության  համար ի՞նչ ստացվեց: Մենք տարեկան շուրջ 40 միլիարդ դոլար ենք կորցնում քաղաքական պատժամջոցների պատճառով եւ տարեկան շուրջ 90 – 100 միլիարդ դոլար մենք կարող ենք կորցնել 30 տոկոսով նավթի գների նվազումից»,- ասել Է նա:

Ֆինանսների նախարարը հիշեցրել Է, որ 2014 թվականի սկզբից նավթի գինը 30 տոկոսով իջել Է, այդքան Էլ թուլացել Է ռուբլին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am