Արոնյանը հաղթեց Նակամուրային

12:26, 23 Նոյեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը ամերիկացի գրոսմայստեր Հիկարու Նակամուրային հետ երկրորդ պարտիան ավարտեց հաղթանակով:

Գրոսմայստերների երկրորդ պարտիայում Արոնյանը խաղում էր սպիտակ խաղաքարերով: Շախմատիստները կատարեցին 50 քայլ, որից հետո Արոնյանը ստիպեց մրցակցին հանձնվել: Այժմ երկու շախմատիստներն ունեն 1-ական միավոր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, գրոսմայստերները պետք է խաղան 5 դասական պարտիաներ և 16 բլից մրցախաղեր: Պարտիաներն անցկացվում են ԱՄՆ Սենթ-Լուիս քաղաքում: Մրցաշարը մեկնարկել է նոյեմբերի 21-ին և կեզրափակվի նոյեմբերի 25-ին: Մրցաշարի մրցաշարային ֆոնդը կազմում է 100 հազար ԱՄՆ դոլար:   


© 2009 ARMENPRESS.am