Հայոց ցեղասպանության հուշահամալիրի մոտ վագոն-տնակ է այրվել

14:01, 23 Նոյեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԻՆ-ում նոյեմբերի 23-ին` ժամը 09.20-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Հայոց ցեղասպանության հուշահամալիրում՝ թանգարանի մոտակայքում, այրվում է պահակի տնակը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Խաչար» ՍՊԸ-ին պատկանող վագոն-տնակում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 09.32-ին, մարվել՝ 09.53-ին: Ամբողջությամբ այրվել է վագոն-տնակը՝ գույքով (17 ք.մ):


© 2009 ARMENPRESS.am