«Բորուսիա»-ն չկարողացավ պահպանել հաղթական հաշիվը «Պադերբորն»-ի հետ արտագնա խաղում

20:21, 22 Նոյեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բունդեսլիգայի 12-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիա»-ն հյուրընկալվել էր «Պադերբոր»-ին: «Պադերբոր»-«Բորուսիա» 2-2:

«Բորուսիա»-ն տարածքային և դիրքային առավելություն ուներ մեկնարկային րոպեներից և ունեցած առավելությունը գոլի վերածեց 12-րդ րոպեին: Էրիկ Դուրմի փոխանցումից հետո գոլի հեղինակ դարձավ Պիեր-Էմերիկ Օբամեյանգը: Հայաստանի ազգային թիմի անդամ Հենրիխ Մխիթարյանն, ով, ի դեպ, ընդգրկված էր թիմի մեկնարկային կազմում, կարող էր նաև աչքի ընկնել, սակայն մրցակցի դարպասի գրավելու ժամանակ Մխիթարյանը գտնվում էր խաղից դուրս վիճակում: Ընդմիջումից առաջ «Բորուսիա»-ն խփեց նաև երկրորդ գնդակը: Օբամեյանգի փոխանցումից հետո Մարկո Ռոյս կրկնապատկեց հաշիվը: Երկրորդ կեսում «Բորուսիա»-ն ավելի վստահ էր խաղում: Սակայն արագ հակագրոհի ժամանակներից մեկի ժամանակ հաշվի տարբերությունը կրճատեց  Լուկաս Ռուփը: «Բորուսիա»-ի առաջատար Մարկո Ռոյսը հերթական անգամ վնասվածք ստացավ և լքեց խաղադաշտը: «Բորուսիա»-ի պաշտպանների սխալից օգտվեց և հաշվի հավասարությունը վերականգնեց Զագրիկը` 2-2:  Հայաստանի ազգային թիմի անդամ Հենրիխ Մխիթարյանը փոխարինվեց հանդիպման 87-րդ րոպեին, իսկ «Բորուսիա»-ն ոչ-ինչ ավելին անել չհաջողվեց: 

Բունդեսլիգայի հաջորդ տուրում «Բորուսիա»-ն կխաղա ֆրանկֆուրտի «Այնտրախտ»-ի հետ: Հանդիպումը կկայանա նոյեմբերի 30-ին: Այս խաղից հետո «Բորուսիա»-ն բարձրացավ 14-րդ հորիզոնական և ունի 11 միավոր:


© 2009 ARMENPRESS.am