Երևանը կընդունի Հայաստանի վոլեյբոլի գավաթի խաղարկության եզրափակիչը

16:07, 22 Նոյեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայրաքաղաք Երևանը կընդունի վոլեյբոլի Հայաստանի գավաթի խաղարկությունը: 2014 դեկտեմբերի  8-11-ը Երևանի պետական տնտեսագիտական համալսարանի մարզադահիճում կմեկնարկի Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի գավաթի խաղարկությունը: Գավաթի խաղարկությանը կմասնակցեն 2014 թվականի ՀՀ վոլեյբոլի կանանց և տղամարդկանց բարձրագույն խմբի մասնակից թիմերը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիան:

Օրեր առաջ ավարտվել էր նաև ՀՀ 2014 թվականի տղամարդկանց բարձրագույն խմբի առաջնության երկրորդ փուլի հանդիպումները: Տղամարդկանց մոտ մեծ առավելությամբ արդեն 9-րդ անգամ անընդմեջ չեմպիոն հռչակվեց ՖԻՄԱ-ն: 


© 2009 ARMENPRESS.am