Չինաստանում 6.3 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է գրանցվել

14:19, 22 Նոյեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի հարավ-արևմուտքում՝ Սիչուան նահանգում, տեղի է ունեցել 6.3 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին հաղորդել է Չինաստանի պետական սեյսմոլոգիական կենտրոնը:

Երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 16:55-ին: Կենտրոնի տվյալներով՝ երկրաշարժի հիպոկենտրոնը 18 կմ խորության վրա է: Զոհերի և տուժածների մասին տեղեկատվություն առայժմ չկա:


© 2009 ARMENPRESS.am