Ջրտնտպետկոմի նախագահի պարտականությունները ժամանակավորապես դրվել են Գագիկ Խաչատրյանի վրա

12:24, 22 Նոյեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ` ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի պարտականությունները ժամանակավորապես դրվել են ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի տեղակալ Գագիկ Խաչատրյանի վրա: «Արմենպրես»-ի այդ մասին տեղեկացավ ՀՀ կառավարության պաշտոնական կայքից: 

Ավելի վաղ գործադիր մարմնի ղեկավարի որոշմամբ` Վահե Հակոբյանն ազատվել էր ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն: Վահե Հակոբյանը կոմիտեի նախագահ նշանակվել էր սեպտեմբերի 9-ին: Մինչ այդ նա զբաղեցնում էր Սյունիքի մարզպետի պաշտոնը: Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ է, 2004, 2007 և 2012 թվականներին ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր: 


© 2009 ARMENPRESS.am