Կոնդի բնակիչների բնակարանային ապահովման խնդրի լուծումը մոտ է

21:02, 21 Նոյեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը նոյեմբերի 21-ին հերթական անգամ ընդունել է Երևանի Կոնդ թաղամասի բնակիչների ներկայացուցիչներին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քաղաքաշինության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, նախարարը ներկայացրել է նախորդ հանդիպումից հետո ՀՀ կառավարության կողմից իրականացված և իրականացվելիք քայլերի հերթականությունը, այդ թվում՝ մատնանշելով, որ կառավարության առաջիկա նիստի օրակարգում ընդգրկվելու է Կոնդի բնակիչների բնակապահովման խնդիրների վերաբերյալ հարցը:

Շաբաթվա սկզբին, նոյեմբերի 17-ին քաղաքաշինության նախարարը նույն հարցով հերթական անգամ հանդիպել էր նաև Ֆիրդուսի թաղամասի իրացման տարածքի բնակիչների հետ: 


© 2009 ARMENPRESS.am