Բրազիլիայի փոխհյուպատոսը ձյուդոյի վարպետության դաս անցկացրեց հայ մարզիկների հետ

19:26, 21 Նոյեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Ֆրանսիական համալսարանում ՀՀ-ում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության փոխհյուպատոս, սենսեյ 7-րդ դան Ժոաո Ջիլբերտո Ֆերերա դե Սոուսան վարպետության դաս անցկացրեց հայ ձյուդոյիստների համար:

Սենսեյ Սոուսան մինչ մասնակիցներին կներկայացներ ձյուդոյում ունեցած իր հմտությունները, մարզիկներին խորհուրդ տվեց զբաղվել ձյուդոյով` անկախ ունեցած մարզական հաջողություններից: «Մենք կապի մեջ ենք Դե Սոուսայի հետ, ինչ նա նշանակվել է փոխհյուպատոս: Մենք պարբերաբար հրավիրում են նրան նաև Հայաստանի հավաքականի մարզումներին: Մենք սերտ համագործակցության մեջ ենք»,- փաստեց Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիաիայի գլխավոր քարտուղար Դավիթ Խիթարյանը:

Դե Սոուսան մեծ հիացմունքով խոսեց հայ պատանիների մասին: «Այս երեխաններն առանձնահատուկ հոգի ունեն, և ինչպես յուրաքանչյուր երեխա, մեծ սրտի տեր են: Ես նրանց մեջ տեսնում եմ ապագա օլիմպիական չեմպիոնների»,- «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան շեշտեց Դե Սոուսան:

Վարպետության դասը կազմակերպվել էր Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի և Հայաստանում Ֆրանսիական համալսարանի աջակցությամբ: Դե Սոուսայի վարպետության դասին մասնակցեցին ձյուդոյի խմբակներ հաճակող փոքրիկները, հավաքականի անդամները և Ֆրանսիական համալսարանի ձյուդոյով զբաղվող սաները:  


© 2009 ARMENPRESS.am