Բացի եվրոյից, մյուս արտարժույթները թանկացել են

16:29, 21 Նոյեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ Կենտրոնական բանկի հրապարակած փոխարժեքների համաձայն` նոյեմբերի 21-ին ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.76  դրամով և կազմել 418.4  դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 1.93 դրամով և կազմել 520.15 դրամ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի և հասարակայնության  հետ կապերի բաժնից, ՌԴ ռուբլու փոխարժեքն աճել է 0.2  դրամով` կազմելով 9.13  դրամ։ Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 0.19 դրամով և կազմել 653.79 դրամ:

Թանկարժեք մետաղների համար սահմանված գներով՝ ոսկու մեկ գրամի գինը նոյեմբերի 21-ին կազմել է 16 հազար 7.73  դրամ, արծաթի գինը՝  217.92 դրամ, պլատինի գինը՝ 16 հազար 196.05  դրամ։


© 2009 ARMENPRESS.am