Հանրապետությունում առաջիկա օրերին տեղումներ են սպասվում

14:30, 21 Նոյեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության տարածքում նոյեմբերի 22-25-ին շրջանների մեծ մասում, նոյմբերի 26-ին արևելյան շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունից, օդի ջերմաստիճանը նոյեմբերի 22-ի ցերեկը հանրապետությունում կնվազի 4-5 աստիճանով, 24-25-ին հատկապես արևելյան շրջաններում ևս 4-6 աստիճանով: Քամին հարավարևելյան` 2-7 մ/վրկ արագությամբ:

Երևանում նոյեմբերի 22-25-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: Նոյեմբերի 26-ին սպասվում է փոփոխական ամպամածություն, էական տեղումներ չեն սպասվում: Նոյեմբերի 22-23-ի ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի +9 աստիճան, նոյեմբերի 24-ին`+8, նոյեմբերի 25-26-ին` +7 աստիճան:



© 2009 ARMENPRESS.am