Շարմազանովն անզեն ուղղաթիռը հետևից խոցելը բարբարոսների վարքագիծ է համարում

22:24, 20 Նոյեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի իշխանությունները պետք է ամեն ջանք գործադրեն ադրբեջանական զինուժի կողմից խոցված հայկական ուղղաթիռի հարցը դիվանագիտական ճանապարհով լուծելու համար: Այս մասին ՀՀԿ ԳՄ նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: «Մենք գտնում ենք, որ Ադրբեջանի նման պահվածքն անթույլատրելի է, և դուք էլ տեսաք, որ բազմաթիվ միջազգային կառույցներ, տարբեր կազմակերպություններ այս իրավիճակի հետ կապված հստակ գնահատականներ հնչեցրին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Շարմազանովը:

Նա ընդգծեց, որ անզեն ուղղաթիռը հետևից խոցելը միայն վախկոտների և բարբարոսների վարքագիծն  է: Նա ընդգծեց, որ Հայաստանի իշխանություններն ակնկալում են, որ միջազգային հանրությունն ավելի կուժեղացնի ճնշումն Ադրբեջանի վրա:

Անդրադառնալով Արցախում անցկացված զորավարժություններին՝Էդուարդ Շարմազանովն ընդգծեց, որ դրանք անցել են բարձր մակարդակով և ցույց են տվել, որ Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության բանակները մարտունակ են:


© 2009 ARMENPRESS.am