ՀՀ քննչական կոմիտեն կուսումնասիրի օմբուդսմենի բարձրացրած խնդիրները

22:01, 20 Նոյեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օմբուդսմենից ստացված գրություններում բարձրացված խնդիրներն ուսումնասիրելու նպատակով ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ  քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, աշխատանքային խմբին հանձնարարվել է ուսումնասիրել և ամփոփել 2014 թվականի տասն ամիսների ընթացքում ՀՀ  Աղվան Հովսեփյանի ստացած գրություններում բարձրացված հարցերի շրջանակը, դրանց քննարկման արդյունքներում տրված պատասխանների լիարժեքությունն ու իրավաչափությունը:

Հինգ հոգուց բաղկացած աշխատանքային խումբը մինչև  2014  թվականի դեկտեմբերի 15-ը պետք է ներկայացնի հաշվետվություն՝ կատարված աշխատանքների վերաբերյալ։


© 2009 ARMENPRESS.am