Արտարժույթները թանկացել են

16:28, 20 Նոյեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ Կենտրոնական բանկի հրապարակած փոխարժեքների համաձայն` նոյեմբերի 20-ին ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.76 դրամով և կազմել 417.13 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 0.33 դրամով և կազմել 522.08 դրամ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժնից, ՌԴ ռուբլու փոխարժեքն աճել է 0.06  դրամով` կազմելով 8.93 դրամ։ Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 1.98 դրամով և կազմել 653.6  դրամ:

Թանկարժեք մետաղների համար սահմանված գներով՝ ոսկու մեկ գրամի գինը նոյեմբերի 20-ին կազմել է 16 հազար 39.6 դրամ, արծաթի գինը՝ 218.06 դրամ, պլատինի գինը՝ 16 հազար 173.71  դրամ։


© 2009 ARMENPRESS.am