Շունը մեկ օրով դարձել Է Սան Ֆրանցիսկոյի քաղաքագլուխ

11:26, 19 Նոյեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրիդա մականունով չիխուախուա ցեղի շունը մեկ օրով դարձել Է Միացյալ Նահանգների Սան Ֆրանցիսկոյի քաղաքագլուխ: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է Los Angeles Times հրատարակությունը: Սան Ֆրանցիսկոյի Կենդանիների խնամքի եւ վերահսկողության դեպարատամենտի ներկայացուցիչ Դեբի Քեմպբելը հայտարարել Է, որ սա քաղաքի պատմության մեջ առաջին դեպքն Է, երբ վերջինիս քաղաքագլուխ է դարձել շունը:

Reuters գործակալության տվյալներով՝ Ֆրիդայի տերը հինգ հազար դոլար Է վճարել, որպեսզի աճուրդում գնի անօթեւան կենդանիների պաշտպանության լոտը: Բոլոր ստացված միջոցները կհատկացվեն քաղաքում կենդանիների ապաստարանները պահելուն:   

Նշվում Է, ուր չիխուախուան Սան Ֆրանցիսկոյի հսկիչ խորհրդի անդամներին Է ներկայացվել քաղաքապետարանի շենքում: Սպասվում Է, որ հսկիչ խորհրդի ղեկավարը շնորհակալություն կհայտնի շանը քաղաքագլխի պաշտոնում նրա գտնվելու համար: Այն բանից հետո, երբ Ֆրիդայի լիազորությունների ժամկետը լրանա, նրան կնվիրեն հատուկ հավաքանի, որը կներառի փռոց, խաղալիքներ եւ ընծայական զամբյուղ՝ շան համար նախատեսված նրբախորտիկներով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am