Գրոսմայստեր Կարեն Մովսիսյանը երկրորդն էր իսպանական շախմատային մրցաշարում

10:33, 19 Նոյեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գրոսմայստեր Կարեն Մովսիսյանը Իսպանիայի Կան Պիկաֆորտ քաղաքում անցկացված օփենում 9 հնարավորից վաստակեց 7 միավոր եւ 60 մասնակիցների մեջ նվաճեց երկրորդ մրցանակը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է Armchess կայքը:  Մովսիսյանը միայն կես միավորով ետ մնաց հաղթողից` ռուսաստանցի գրոսմայստեր Վլադիմիր Բուրմակինից: Շախմատային կայքը տեղեկացնում է նաև, որ Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում ավարտված Եվրոպայի արագ շախմատի պատանեկան առաջնությունում մեր հայրենակիցներ Արտյոմ Ատովմյանը եւ Արսեն Մնացականյանը (Ռուսաստան) դարձան աշխարհամասի փոխչեմպիոններ համապատասխանաբար Մ8 եւ Մ12 խմբերում:


© 2009 ARMENPRESS.am