Հովիվը բջջային հեռախոսով փրկել է ոչխարի հոտը գայլերի հարձակումից

14:54, 15 Նոյեմբեր, 2014

ԱՐՏԱՇԱՏ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոյեմբերի 14-ի երեկոյան, սեփական ոչխարի հոտը Արտաշատի տարածաշրջանի արոտավայրերից գոմեր հասցնելու ճանապարհին հովիվ Արման Հարությունյանը նկատում է չորս գայլերի, որոնք պատրաստվում են հարձակման: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց երիտասարդ հովիվը, շարժվելով գայլերին ընդառաջ, նա միացված լուսարձակի լույսերն ուղղել է ոհմակի կողմը, ապա միացրել բջջային հեռախոսի բարձրախոսը, որից հնչել են շների բոլուկի նախօրոք ձայնագրված ձայները: Հնչող ձայներին միացել է նաեւ Արման Հարությունյանի «հաչոցն» ու բղավոցը: Ի դեպ, Արմանն ունի ձայները նմանակելու զարմանահրաշ շնորհ:  

Արդյունքում, վախեցած գայլերը փախել են, իսկ հոտը` փրկվել:

Լիլիթ Մաճկալյան


© 2009 ARMENPRESS.am