ԱՄՆ կոնգրեսականները շարունակում են քննադատել Ադրբեջանի սադրիչ քայլը

14:35, 15 Նոյեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ կոնգրեսականները շարունակում են քննադատել Ադրբեջանի օդուժի կողմից հայկական ուսումնավարժական ուղղաթիռի կործանումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը:

«Ես խորապես մտահոգված եմ Ադրբեջանի աճող ագրեսիայի մասին վերջին տեղեկություններով` կապված անզեն ուղղաթիռի դեմ գործած հարձակման հետ: Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն արժանի է և ցանկանում է խաղաղություն, բայց Ադրբեջանի արհամարհանքը 1994 թվականին  կնքված հրադադարի ռեժիմի նկառմամբ սպառնալիքի տակ է դնում հակամարտող երկու կողմերին էլ»,- ասել է ԱՄՆ կոնգրեսական Ջուդի Չուն:

ԱՄՆ մեկ այլ կոնգրեսական Բրեդ Շերմանը մասնակցել է համաձանցում սկսված #ArtsakhStrong նախաձեռնությանը և սոցիալական մեդիայում գրառում է կատարել` նպատակ ունենալով մեծացնել իրազեկվածությունը Ղարաբաղի անկախության հարցի և Ադրբեջանի ագրեսիայի վերաբերյալ: Անդրադառնալով հայկական ուղղաթռի խոցմանը` նա նշել է. «Ադրբեջանը պետք է պատասխանատվության ենթարկվի ոչ թե խաղաղ բանակցությունների, այլ բռնության դիմելու համար»:

Ավելի վաղ Ադրբեջանի սադրիչ քայլի քննադատությամբ էին հանդես եկել Միացյալ Նահանգների ներկայացուցիչների պալատի անդամ Ֆրենկ Փալոնեն, Կալիֆորնիայից ընտրված կոնգրեսական Ադամ Շիֆը և Ներկայացուցիչների պալատի արտաքին հարցերի հանձնաժողովի անդամ Էդ Ռոյսը:

Ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում նոյեմբերի 12-ին ժամը 13.45-իսահմաններում, ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտմանարդյունքում խոցվել է ԼՂՀ ՌՕՈւ ՄԻ-24 ուղղաթիռը: Խոցման վայրը շփման գծին չափազանց մոտ է: Հակառակորդըշարունակում է տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից ինտենսիվ կրակ վարել դեպքի վայրի ուղղությամբ: Ավելիուշ Ստեփանակերտից հաստատեցին, որ նախնական տվյալներով կա երեք զոհ: Անձնակազմի հրամանատարն է եղելմայոր Սերգեյ Սահակյանը: Մյուս երկու զինծառայողներն էին լեյտենանտ Ազատ Սահակյանը եւ ավագ լեյտենանտՍարգիս Նազարյանը: Նոյեմբերի 12-ին կատարվածի առնչությամբ ԵԱՀԿ Մինսկի խումբը հաղորդագրություն էր տարածել ու դատապարտել կատարվածը: Եվրամիությունը, դատապարտելով կատարվածը, կոչ արել միջադեպի մանրամասները պարզելու համար անհապաղ սկսել հետաքննություն եւ արդյունքները ներկայացնել միջազգային հանրությանը:


© 2009 ARMENPRESS.am