Արոնյանը և Նակամուրան 4 դասական և 16 կայծակնային պարտիաներ կխաղան

14:32, 7 Նոյեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը Տիգրան Պետրոսյանի հուշամրցաշարի ավարտից հետո կմասնակցի Սենթ Լուիսի մրցաշարին:

Լեւոն Արոնյանը նոյեմբերի 21-25-ը Սենթ Լուիսում մրցախաղ կանցկացնի ԱՄՆ ուժեղագույն շախմատիստ Հիկարու Նակամուրայի հետ: Գրոսմայստերները կանցկացնեն չորս դասական եւ 16 կայծակնային պարտիաներ: Մրցանակային հիմնադրամը կազմում է 100 հազար դոլար:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է Armchess կայքը:

Արոնյանը եւ Նակամուրան անհաջող ելույթներ են ունեցել սեպտեմբերին նույն Սենթ Լուիսում անցկացված Սինքֆիլդի գավաթի հեղինակավոր միջազգային մրցաշարում:


© 2009 ARMENPRESS.am