Վլադիմիր Պուտինը գլխավորում է Forbes-ի ամենաազդեցիկ մարդկանց ցանկը

22:57, 5 Նոյեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Նախագահ Վլադիմիր Պուտինը երկրորդ տարին անընդմեջ գլխավորում է Forbes ամերիկյան ամսագրի ամենաազդեցիկ մարդկանց վարկանիշային աղյուսակը: Երկրորդ տեղում է ԱՄՆ-ի Նախագահ Բարաք Օբաման և երրորդում` Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ցզինպինը: «Արմեպրես»-ն այս մասին տեղեկացավ ամսագրի պաշտոնական կայքից:

Ռուսաստանի Նախագահը Forbes ամսագրի` աշխարհի երեք ամենաազդեցիկ մարդկանց ցանկում է հայտնվել նաև 2011 և 2012 թվականներին: 2011-ին` ՌԴ վարչապետի պաշտոնում նա եղել է երկրորդը, իսկ 2012 թվականին նա իր տեղը զիջել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դարձավ նաև Ռուսաստանի միակ գործիչը, ով ընգրկվեց ամերիկյան Time ամսագրի ապրիլին հրապարակած Աշխարհի հարյուր ամենաազդեցիկ մարդկանց ցանկում: Բրիտանական The Times թերթը 2013 թվականի դեկտեմբերին ՌԴ Նախագահին ճանաչել է «Տարվա մարդ»:


© 2009 ARMENPRESS.am