Ռոբերտ Հովհաննիսյանը Բադ Վիզեեի մրցաշարի առաջատարների թվում է

14:04, 1 Նոյեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ներկայացուցիչ Ռոբերտ Հովհաննիսյանը Բադ Վիզեի մրցաշարի առաջատարների թվում է: Գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը Գերմանիայի Բադ Վիզեե քաղաքում անցկացվող օփենում յոթ տուրից հետո վաստակել է 6 միավոր եւ 12 այլ մասնակիցների հետ գլխավորում է աղյուսակը: Գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը միայն կես քայլով է ետ մնում առաջատարներից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է Armchess կայքը:

Մրցաշարը մեկնարկել է հոկտեմբերի 25-ին և կեզրափակվի նոյեմբերի 2-ին: Բադ Վիզեեի մրցաշարի այս տարվա մասնակիցները 480-ն են, որոնցից 25-ը` գրոսմայստերներ: Իսկ ամենաբարձր վարկանիշն ունի Հրանտ Մելքումյանը` 2678 միավոր: Մրցաշարի մրցանակային ֆոնդն առաջին տեղը զբաղեցրած գրոսմայստերի համար կկազմի 2500 եվրո: Գերմանիայի ԲադՎիսեե քաղաքի օփենն անցկացվում է արդեն 18-րդ անգամ:


© 2009 ARMENPRESS.am