Հայաստանը մասնակցել է «Թոքային հիվանդություններ և տուբերկուլոզ» 45-րդ միջազգային կոնֆերանսին

22:49, 31 Հոկտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Վահան Պողոսյանը և  «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արմեն Հայրապետյանը Իսպանիայի Բարսելոնա քաղաքում մասնակցել են «Թոքային հիվանդություններ և տուբերկուլոզ» 45-րդ միջազգային կոնֆերանսին: Ինչպես «Արմենպրես» -ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, կոնֆերանսի ժամանակ քննարկվել են աշխարհում տուբերկուլոզի համաճարակաբանական իրավիճակին, տուբերկուլոզի դեմ պայքարի միջոցառումներին, այդ հիվանդության ախտորոշման և բուժման նոր մեթոդների կիրառմանը վերաբերող հարցեր:

Հայաստանի պատվիրակության անդամները ներկայացրել են մեր երկրում տուբերկուլոզի բուժման նոր մոտեցումներն ու մոդելները, ինչպես նաև Առողջապահության նախարարության` տուբերկուլոզային ծառայության ֆինանսավորման մեխանիզմների փոփոխությանն ուղղված բարեփոխումները, ինչը մեծ հետաքրքրություն է առաջացրել մասնակիցների շրջանում և դրական արձագանք ստացել Առողջապահության համաշխարհային կազմակերպության Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակի ղեկավարության կողմից:

 

 


© 2009 ARMENPRESS.am