Ռումյան Հովսեփյանը կմասնակցի դոնեցկյան դերբիին

20:35, 31 Հոկտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Ռումյան Հովսեփյանը Դոնեցկի «Մետալուրգ»-ի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս կգա դոնեցկյան գրանդի` «Շախտյոր»-ի հետ խաղում: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը` դոնեցկյան դերբին կմեկնարկի Երևանի ժամանակով 21:00-ին:

Ուկրաինայի առաջնության 9 տուրերից հետո «Շախտյոր»-ը վաստակած 23 միավորով գտնվում է մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականում, իսկ «Մետալուրգ»-ը 10 միավորով 8-րդում:

Հայաստանի հավաքականի հենակետային կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանը խզել է պայմանագիրը ակումբի հետ և վերադարձել «Փյունիկ»: 


© 2009 ARMENPRESS.am