Արագավազորդ Հուսեյն Բոլտը կարող է հրավիրվել Ճամայկայի ֆուտբոլի հավաքական

19:13, 31 Հոկտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արագավազորդ, Օլիմպիական խաղերի 6-ակի չեմպիոն Հուսեյն Բոլտը կարող է հրավեր ստանալ Ճամայկայի ֆուտբոլի ազգային հավաքականից:

«Բոլտը Ճամայկայից է, և ես կցանկանայի նրան տեսնել հավաքականում: Կխնդրեմ նրան հանդես գալ թիմի կազմում: Հուսով եմ` նա կհամաձայնի խաղալ հավաքականի կազմում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Ճամայկայի հավաքականի գլխավոր մարզիչ գերմանացի Վինֆրիդ Շեֆերի խոսքերը փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:

Օլիմպիական խաղերի բազմակի չեմպիոնը հայտարարել է, որ ցանկություն ունի շարունակելու կարիերան մինչև 2017 թվականը, և կատակով հավելել, որ մեծ սիրով պայմանգիր կկնքեր անգլիական «Մանչեստեր Յունայթեդ» ֆուտբոլի ակումբի հետ:  


© 2009 ARMENPRESS.am