Դոլարն էժանացել է, ռուբլին` թանկացել

17:10, 31 Հոկտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ Կենտրոնական բանկի հրապարակած փոխարժեքների համաձայն` հոկտեմբերի 31-ին ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.48  դրամով և կազմել 411.26 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 1.14 դրամով և կազմել 517.12  դրամ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժնից, ՌԴ ռուբլու փոխարժեքն աճել է 0.29 դրամով`  կազմելով  9.78  դրամ։ Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 0.64  դրամով և կազմել  657.77 դրամ:

Թանկարժեք մետաղների համար սահմանված գներով՝ ոսկու մեկ գրամի գինը հոկտեմբերի 31-ին կազմել է 15 հազար 893.22 դրամ, արծաթի գինը՝ 221.87 դրամ, պլատինի գինը՝ 16 հազար  435.34 դրամ։

 

 

 

 

 


© 2009 ARMENPRESS.am