ԱՄՆ-ի Կոնգրեսը խոստումը կատարել է 200 տարի հետո

16:57, 31 Հոկտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանիայից սերող Թերեզա Վալկարզեն հասել Է այն բանին, որ Կապիտոլիումի շենքի սրահում տեղադրեն ամերիկյան հեղափոխության փառապանծ գործիչ իսպանացի Բեռնարդո դե Գալվեսի դիմանկարը, ինչն ԱՄՆ-ի Կոնգրեսում խոստացել էին 231 տարի առաջ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:  

Գալվեսը 18-րդ դարում դարձել է ամերիկյան հեղափոխության հերոս՝ բրիտանացիներից պաշտպանելով այն գաղութները, որոնք ձգտում Էին հասնելու անկախության: Կառավարությունը շնորհակալություն Է հայտնել Գալվեսին, ճանաչել Է ազգային հերոս եւ խոստացել է նրա դիմանկարը կախել կառավարության շենքում: Այս պատմության մասին Վալկարզեին, որը նախկինում բնակվել է Իսպանիայում, պատմել Է նրա մայրը: Կինը որոշել Է պաշտոնապես Կոնգրեսին հիշեցնել խոստման մասին եւ դրանով իսկ վերականգնել արդարությունը:

«Ես Կոնգրեսի մերձակա փողոցում Էի: Պարզապես մտա այնտեղ եւ նրանց  հայտնեցի, որ այն (նկարը) կախեն»,- մեջբերում է Washington Рost թերթը Վալկարզեի խոսքը: «Խոստումը կատարելու» միջոցառմանը հրավիրվել Է 45-ամյա Թերեզա Վալկարզեն ինքը, որն ապրում Է Վաշինգտոնի արվարձանում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am