Master Card-ը ենթարկվեց Ադրբեջանի սադրանքին

16:49, 31 Հոկտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջազգային վճարային Master Card համակարգը տեղի է տվել պաշտոնական Բաքվից եկող հոխորտանքներին և իր համակարգից հեռացրել է Արցախի քաղաքները իբրև Հայաստանի մասը ներկայացնող հավելվածը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, եթե նախկինում Master Card-ի` տվյալ երկրի քաղաքները փնտրելու համար նախատեսված համակարգում Ստեփանակերտը, Շուշին և Լեռնային Ղարաբաղի Հարապետության մյուս քաղաքները գրանցված էին որպես Հայաստանի քաղաքներ, այժմ որոնողական համակարգի Հայաստանի բաժնում Արցախի քաղաքներն այլևս չկան:

Վճարային համակարգի դեմ նախօրեին հիստերիկ ջղաձգումներ էր ունեցել ԱՄՆ-ում ադրբեջանական համայնքը: «ԱՄՆ ադրբեջանցիների ցանց» անունը կրող ադրբեջանական կազմակերպությունը սկսել էր բողոք-նամակներ ուղարկել Master Card-ին:


© 2009 ARMENPRESS.am