Ուկրաինան չի լինի ԵՄ-ի կազմում, քանի դեռ նրա պետական միջոցներին տիրանում են օլիգարխները. Չեխիայի ԱԳ նախարար

19:17, 30 Հոկտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինան չի ընդունվի Եվրամիության կազմ այնքան ժամանակ, քանի դեռ նրա պետական միջոցներն իրենց ուղին ավարտում են օլիգարխների գրպանում: Ceske noviny-ի փոխանցմամբ` այդ մասին հայտարարել է Չեխիայի արտաքին գործերի նախարար Լյուբոմիր Զաորալեկը:

«Եվրոպական հասարակությունը թույլ չի տա իր գործիչներին Ուկրաինային ընդունել ԵՄ-ի կազմ այնքան ժամանակ, քանի դեռ նրա պետմիջոցներն իրենց ճանապարհն ավարտում են օլիգարխների գրպանում, քանի դեռ պետական բյուջեից մսխվում են հարյուրավոր միլիոններ: Որպես Ուկրաինայի քաղաքացիներ, դուք պետք է անեք ամեն ինչ, որպեսզի ձեզ չղեկավարեն մարդիկ, ովքեր քաղաքականություն են մտնում հանուն իրենց հարստացման»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` դիմելով ուկրաինացի ուսանողներին նշել է Զաորալեկը:

Նրա խոսքով` քանի դեռ չի կարգավորվել ուկրաինական ճգնաժամը, եվրոպայում կտիրի անկայուն իրավիճակ: 


© 2009 ARMENPRESS.am